Նոր Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանից և Ուզբեկստանից 40 շինարարի միջև. կան տուժածներ
Նոր Մոսկվայում Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների խմբերի միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցին իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, որ Ուզբեկստանից և Հայաստանից մոտ 40 ներգաղթյալ շինարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայում գտնվող շինհրապարակում: Նրա խոսքով՝ ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել շինարարական օբյեկտի երկու խմբերի միջև, որի ընթացքում մասնակիցներն իրար մարմնական վնասվածքներ են հասցրել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է, երբ աշխատակիցներից մեկը սկսել է աղբ նետել տանիքից:
Ոստիկանությունում հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է