ԱՄՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին պատժամիջոցների պատասխան քայլերի առնչությամբ
Վաշինգտոնը բողոք է հայտնել ամերիկյան պատժամիջոցներին պատասխանելու Ռուսաստանի որոշման առնչությամբ, հայտնում է The Washington Post-ը:
«Մենք խորապես հիասթափված ենք և բողոք ենք հայտնում»,- ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հիթեր Նոյերթը:
Նրա խոսքով՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտն արդեն Ռուսաստանի իշխանություններին հայտնել են Վաշինգտոնի դիրքորոշումը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվան որոշել է ի պատասխան ԱՄՆ սենատի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրենքի ընդունման մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը:
Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:
Ամերիկյան դեսպանատունն օգոստոսից նաև չի կարողանա օգտագործել Սերեբրյանի բորում գտնվող ամառանոցը և Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստները: ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի շահերին:
Դիվանագիտական սեփականության նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք է ընդունել:
ԱՄՆ Սենատը հինգշաբթի ընդունել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Ավելի վաղ այն հավանության էր արժանացրել Ներկայացուցիչների պալատը: Այժմ օրենքն ուղարկվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել է, որ դա լկտիություն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է