Չինաստանում 59-ամյա կինը պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ անճանաչելի դառնալու և վարկը չմարելու համար
Չինաստանի Հուբեյ նահանգի բնակչուհին պլաստիկ վիրահատություն է արել, որպեսզի չվճարի 25 մլն յուան՝ մոտ 3,7 մլն դոլար վարկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Սինհուա» գործակալությանը հղումով։
Ուհան քաղաքի դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել է կնոջը մարել վարկը, 59-ամյա Չժու Նացզյուանը վիրահատության է ենթարկվել և անհետացել։
Գործակալության համաձայն՝ նա ձերբակալվել է հուլիսին, երբ փորձել է ուրիշի անձը հաստատող փաստաթղթով գնացքի տոմս գնել Շենչժեն քաղաքում։
Նշվում է, որ երբ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր՝ նրան ձերբակալելու, ապշել են՝ տեսնելով, որ կինը նման չէ իրեն։ Ոստիկանների համաձայն՝ «նա 30-40 տարեկանի տեսք է ունեցել»։
Վերջին շրջանում Ուհան քաղաքի իշխանությունները սկսել են լրջորեն պայքարել վարկերի մարումից խուսափող բնակիչների դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է