ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացման պարագայում միակ պատասխանատուն կլինի ամերիկյան կողմը. Ռյաբկով
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների հետագա վատթարացման պարագայում միակ մեղավորն ու պատասխանատուն կլինի ամերիկյան կողմը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք զգուշացնում ենք կրկին և ես հիմա բացահայտ հայտարարում եմ, որ հետևանքների գնահատականն ու ընտրությունը միմիայն ամերիկյան կողմի ձեռքում է այս պահին», - ասել է ռուս քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Ռյաբկովը աշինգտոնը «վտանգի աղբյուր» է անվանել և նշել, որ Վաշինգտոնի գործողությունը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի ոչնչացման ուղղությամբ քայլ է համարում:
Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում նախատեսող օրենքի նախագծի օգտին: Փաստաթուղթը պետք է հավանության արժանացնի Սենատը, այնուհետև այն պետք է ստորագրի երկրի նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է