Սահակաշվիլին հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Պորոշենկոյից
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից։
ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցում Սահակաշվիլին պատմել է, որ ներկայում գտնվում է Նյու Յորքում, իսկ Ուկրաինայի նախագահի հետ վերջին անգամ հանդիպել է մայիս ամսի Մալթայում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։
Վրացի քաղաքական գործիչը հայտնել է, որ նրան սպառնացել են ու կոչ արել դադարեցնել Ուկրայինայի նախագահին ուղղված քննադատությունները, դադարեցնել քաղաքական գործունեությունն ու ակտիվությունը։
«Բոլոր ապառնալիքներին ես պատասխանել եմ ժպիտով և հրաժարվել կատարել պահանջները», - ասել է Սահակաշվիլին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել Միխայիլ Սահակաշվիլիի՝ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելու մասին։
Նշենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, թե բնավ չի վախենում Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց։
«Դա ֆանտազիայի ոլորտից է: Եթե Ուկրաինայի իշխանություններն այդքան ուժ ունենային` այսօր ավելի լավ վիճակում կլինեին: Նրանք չունեն քաղաքական ռեսուրս, և բացի այդ` ես չեմ վախենում դրանից», - ասել էր Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։
2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։
2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ