Գերմանիայի ԱԳ նախարարը Վաշինգոտոնին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի դեմ միակողմանի միջոցառումներից
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի դեմ միակողմանի միջոցառումներից եւ ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը «վստահ կերպով ու սերտորեն» համաձայնեցնել ԵՄ-ի հետ։ «ԱՄՆ-ի վարչակազմի հետ մենք արդեն վաղուց լավ հարաբերություններ ենք պահպանում եւ մենք չենք հոգնի համատեղ գործելու կոչ անելուց»,-հայտարարել է նա հուլիսի 27-ին՝ հաջորդ օրը, երբ ԱՄՆ-ի սենատը հաստատեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերամշակված փաթեթը, փոխանցում է DW-ն։
Գաբրիելը նշել է, որ Ռուսաստանի հետ կապված Բրյուսելն ու Վաշինգտոնը ընդհանուր նպատակ ունեն՝ օժանդակել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ «Մենք համակարծիք ենք այն հարցում, որ հանուն դրա Մոսկվայի վրա քաղաքական ճնշում պետք է գործադրել»,-ընդգծել է նա։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն ոչ մի կերպ չեն համակերպվի ամերիկյան պատժամիջոցների՝ եվրոպական ընկերությունների հետ առնչվելուն։ «Պատժամիջոցային քաղաքականությունը համապատասխան, խելամիտ միջոց չէ՝ ազգային արտահանողների եւ հայրենական էներգետիկ ոլորտի շահերի տեսանկյունից»,-ասել է Գաբրիելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է