ԱՄՆ պետդեպը հրահանգել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին հեռանալ Վենեսուելայից
ԱՄՆ պետքարտուղարությունը հրահանգել է Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Վենեսուելայից, ինչպես նաև թույլ է տվել դիվանագետների կամավոր հեռացումը, հայտնում է ABC News-ը:
«ԱՄՆ պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացնում է խուսափել Վենեսուելա այցելություններից՝ սոցիալական անկարգությունների, բռնությունների, ինչպես նաև մթերքի և դեղորայքի համընդհանուր պակասի պատճառով: Այդ նախազգուշացումը նաև տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ հուլիսի 27-ին Պետքարտուղարությունը թույլ է տվել Կարակասում ԱՄՆ դեսպանատնից ԱՄՆ կառավարության աշխատակիցների կամավոր հեռանալը»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել է ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը, սակայն ընդդիմությունը մտադիր է ուրբաթ նոր բողոքի ակցիաներ անցկացնել:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է