Պուտինը ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագծի մասին՝ մեզ մշտապես փորձում են սադրել
Ռուսաստանը դեռ վերջնական տեսակետ չի ձեւավորել ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծի կապակցությամբ, քանի որ այն դեռ ընդունված չէ, բայց Վաշինգտոնը արդեն վաղուց է սադրում Մոսկվային։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ֆին գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ չենք տեսել վերջնական տարբերակը, դրա համար էլ այդ մասին վերջնական տեսակետ նույնպես չկա։ Բայց մենք տեսնում ենք, որ երկար ժամանակ մեզ փորձում են մշտապես սադրել՝ մեկ մեծ քանակության դիվանագետների են արտաքսում առանց պատճառները բացատրելու, մեկ դիվանագիտական սեփականությունն են օտարում, ինչը առհասարակ բոլոր շրջանակներից դուրս է, քանի որ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, դիվանագիտական հարաբերություններին»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքելու, եթե օրինագիծն ընդունվի։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը այս շաբաթ ընդունել է օրինագիծ, որը զգալիորեն ընդլայնում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Հիմա փաստաթուղթը պետք է դիտարկվի սենատի կողմից, ու հաստատման դեպքում այն կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է