Ռուսաստանը ստիպված է մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները. Շոյգու
Ռուսաստանը ստիպված է մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները և ձեռնարկել ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ համաչափ քայլեր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս պայմաններում Ռուսաստանը ստիպված է ձեռնարկել համաչափ քայլեր ազգային անվտանգության համար առաջացող վտանգների չեզոքացման ուղղությամբ, ձեռնարկել ռազմավարական զսպման քայլեր, մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները»,- ասել է Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստին:
Նրա խոսքերով՝ ապրիլից Ռումինիայում մշտական կարգով տեղակայված է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի մարտավարական ավիացիայի 16 ինքնաթիռ: Տարվա սկզբից միայն ԱՄՆ-ն իրականացրել է 130 հետախուզական թռիչք Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Բացի այդ մի քանի օր առաջ Սև ծովի արևմտյան ափին ավարտվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցում էր 22 երկրներից 25 հազար զինծառայող:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է