Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ռադիկալ կուսակցությունից» ընտրված պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: «Սա ճիշտ է՝ վրացական յանուկովիչին՝ Միխո Սահակաշվիլիին, զրկել են ուկրաինական քաղաքացիությունից, եւ սա վկայում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջապես սկսեց ընդունել սեփական սխալները: Նա ապօրինի կերպով էր մեր քաղաքացիությունը տրամադրել եւ հիմա ուղղում է բացառապես սեփական սխալները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան 2 անգամ Վրաստանին մերժել է այս երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել: «Ես ուրախ եմ, որ մեր ուկրաինացի գործընկերների տեղեկությունները ճշտվել են. այո, ճիշտ է, որ մենք 2 անգամ Վրաստանի գլխավոր դատախազությունից պաշտոնապես դիմել ենք ուկրաինական կողմին՝ խնդրելով հանձնել Սահակաշվիլիին, եւ 2 անգամ պաշտոնական մերժում ենք ստացել»,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է