Սաուդյան Արաբիան պնդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը
Սաուդյան Արաբիան պնդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը՝ ի թիվս ահաբեկչության աջակցության դադարեցման: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում թագավորության դեսպան Աբդուռահման Ար-Ռասին:
«Բոլորը տեղյակ են, որ Պարսից ծոցի երկրների արաբական պետությունների համագործակցության խորհրդի քաղաքականությունը կոնսենսուսով է ընդունվում, ոչ մեկը մյուսին հրամաններ չի տալիս: Ես շեշտում եմ, որ 4 երկրները Կատարի հետ պատերազմական վիճակում չեն, նրանք պատերազմ են մղում ահաբեկչության դեմ: Կատարից պահանջվում է այն, ինչ միջազգային իրավունքի համաձայն աշխարհի մյուս բոլոր երկրներից՝ դադարեցնել ահաբեկչության աջակցությունն ու ֆինանսավորումը, իրենց մոտ ահաբեկիչներին թաքցնելը, դադարեցնել «Ալ Ջազիրայի» գործունեությունը, որը ահաբեկչությանն է սատարում, հյուր է հրավիրում ահաբեկիչներին եւ նրանց առաջ է մղում, չնայած նրանք ընդգրկված են ահաբեկիչների ցուցակներում»,- հայտարարել է դեսպանը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբից Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են եւ Կատարի հետ ցանկացած հաղորդակցություն դադարեցրել՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է