Էրդողանը վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ Իսրայելին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ Իսրայելին։ Այս մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ Տաճարի սարի մոտ իրավիճակի մասին Էրդողանի մեկնաբանությունների առթիվ, փոխանցում է AP-ը։
Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարություններն անվանել է «ցնորային, անհիմն ու խեղաթյուրված»։ «Էրդողանը վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ Իսրայելին»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Իսրայելը «օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարը որպես պատրվակ Ալ Ակսա մզկիթը մահմեդականներից խլելու համար»։
Իսրայելը տեղադրել էր մետաղորսիչներ Երուսաղեմի տաճարի սահմաններին, որը սրբազան է թե մահմեդականների, թե հրեաների համար՝ պատասխանելով այն հարձակմանը, որի հետեւանքով երկու ոստիկան էր զոհվել։ Սակայն բողոքների պատճառով դրանք որոշել են հանել։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ դրանք կփոխարինվեն «առաջադեմ տեխնոլոգիաներով» , որոնք ենթադրաբար իրենցից ներկայացնում են բարձր թողունակության տեսախցիկներ ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է