Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը

ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Աշխարհ

Ապաստան ստանալու համար դիմել եմ Հունաստանին. Սևան Նիշանյան

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին:Այս մասին մտավորականն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Նա հայտնել է, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան:

- Պարոն Նիշանյան, հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ Հունաստանում եք: Հունաստանի իշխանություններին ներկայացրե՞լ եք ապաստան տրամադրելու դիմում:

-Գործընթացն այսօր սկսում ենք: Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ:

-Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին:

-Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք:

- Փախչելուց հետո ասացիք, որ այդ երկրում գումարով ամեն բան հնարավոր է: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում արդարադատության համակարգի ներկա վիճակը:

- Թուրքիայի Հանրապետության բյուրոկրատիան անհեթեթ, ոչ խելամիտ մի մեխանիզմ է, որն ապրում է երազների, անմեղսունակ աշխարհում: Եթե հասկանաս դրա տրամաբանությունը, շատ հեշտ կարող ես խաղացնել մատներիդ վրա:

-Բանտից դուրս գալու մասին թվիթերյան ձեր միկրոբլոգում գրառում էիք կատարել՝ ասելով. «Թռչունը թռավ: Տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սակայն որքանով տեղյակ եմ՝ ձեր ընտանիքն այս պահին Թուրքիայում է: Նրանց համար չե՞ք վախենում:

-Չորս մեծ զավակներս այս պահին ամառային հանգիստն են անցկացնում Թուրքիայում: Հասուն ու խելամիտ մարդիկ են: Չեմ կարծում, որ նրանց գլխին մի բան գա:

-Անգամ բանտում անգործ չեք մնացել և գրքեր եք գրել: Այդ գրքերը վերցրե՞լ եք Ձեզ հետ:

-Վարտիքս, շապիկս թողեցի, բայց ինչպե՞ս կարող էի այնտեղ թողնել գրքերն ու տետրերը: Նախ և առաջ պետք է վերանայեի 3-4 տարի ուշացած արմատական բառարանը: Յենիփազարի բանտում գտնվելու ընթացքում դրա վրա աշխատելու բավական ժամանակ եմ ունեցել: Բացի այդ, գրել եմ գիրք թուրքերեն լեզվի պատմության մասին, ինչպես նաև երկխոսություն կրոնի և կրոնների վերաբերյալ: Դրանք հրատարակության նախապատրաստելը մեկ տարի կտևի: Բացի այդ, փոքր աղջկաս՝ Անահիտին ուղղված նամակներից մի փոքր գիրք եմ գրել, թեև վստահ չեմ՝ արդյոք ուզում եմ դա հրատարակել:

-Ապագայում Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Երբ կարողանամ օրինական կերպով հանգիստ շրջել, առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանայի գալ Հայաստան: Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեծ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: