ԱՄՆ պետքարտուղարը կարող է լքել պաշտոնը Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը նախկինում Exxon-Mobil նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրենն էր, կարող է մոտ ժամանակներս լքել պաշտոնը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ ընդգծելով, որ Թիլերսոնը մի շարք հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններ ունի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տարաձայնությունները վերաբերում են Իրանի նկատմամբ վարած քաղաքականությանը, ինչպես նաև անձնական բնույթ են կրում:
Բացի այդ, վերջերս պետքարտուղարը ոչ պրոֆեսիոնալ է որակել Թրամփի՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի վերաբերյալ արված վերջին հայտարարությունը, որում նախագահն ափսոսանք էր հայտնել նրան այդ պաշտոնում նշանակալու համար:
Թիլերսոնին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ թեև Թրամփի ու Թիլերսոնի միջև առկա են հակասություններ, այնուհանդերձ՝ պետքարտուղարը պատրաստվում է առնվազն մինչև տարեվերջ մնալ պաշտոնում: Սակայն Պետքարտուղարությունում եղած աղբյուրների համոզմամբ՝ Թիլերսոնի հրաժարականը սարերի հետևում չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան