Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների մասին հաղորդագրությունները
Կրեմլը չի մեկնաբանելու Reuters-ի տեղեկությունը՝ Siemens տուրբինների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին, քանի որ հաղորդագրությունը չի պարունակում հղումներ աղբյուրին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հնարավոր չենք համարում մեկնաբանել Reuters-ի հաղորդագրությունը, որը չի պարունակում որեւէ հղում որեւէ հասկանալի աղբյուրի»,- ասել է նա։
Նրա խոսքով լրատվամիջոցներում նման հաղորդագրությունները հաճախ «ֆեյքային» են լինում, դրա համար էլ Կրեմլը հնարավոր չի համարում այս առթիվ որեւէ մեկնաբանություն անել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Ռուսաստանի եւս մի քանի քաղաքացիներ կարող են հայտնվել ԵՄ պատժամիջոցային ցուցակում՝ Siemens տուրբինների շուրջ սկանդալի կապակցությամբ։ Ընդ որում վստահեցնում են, որ պատժամիջոցները կարող են մտցվել Գերմանիայի նախաձեռնությամբ։
Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ղրիմ Siemens տուրբինների մատակարարումների շուրջ իրավիճակը կարող է վատացնել երկու երկրների հարաբերությունները։
Կոնցեռնն սկսել է ռուսական ընկերությունների հետ արտոնագրային համաձայնագրերի խզման գործընթացը, սակայն վստահեցնում է, որ մտադիր չէ ամբողջովին փակել բիզնեսը Ռուսաստանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան