Խուսափողականություն դրսևորելու ժամանակն անցել է. Յոհանես Հանը՝ Թուրքիայի դեմ Գերմանիայի սահմանած պատժամիջոցների մասին
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն աջակցել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը: Այս մասին հայտնում է T-online.de-ն՝ մեջբերելով Հանի խոսքը:
«Գերմանիայի արձագանքը հասկանալի է. Եվրոպան շատ համբերատար է եղել Թուրքիայի նկատմամբ, բայց կարծես վերջինս չի գնահատել սա», - ասել է Յոհանես Հանը:
Նրա խոսքով՝ Եվրոպական միություն մուտք գործելու թեկնածուն, հակառակ հռետորաբանությանը, «անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից»:
«Ցավոք, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ձերբակալությունը հաստատում է այն կործանարար ուղղությունը, որ Թուրքիան բռնել է մեր կողմից խիստ քննադատության ենթարկված հեղաշրջման ձախողված փորձից հետո», - ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանների, ԵՄ-ի հուսալի գործընկերների, լրագրողների, ակադեմիկոսների, դատավորների, պետական ծառայողների և ընդդիմադիրների ձերբակալությունները, որոնք հիմնված են կասկածելի մեղադրանքների վրա, անընդունելի են:
«Խուսափողականություն դրսևորելու ժամանակն անցել է», - եզրափակել է Հանը:
Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը որոշել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցել է նրա որոշմանը:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ