Կինը մեկ ժամում 5 ոստիկանի է ծեծել
Չուվաշիայի (մտնում է ՌԴ կազմի մեջ) քննիչները դատարան են ուղարկել 37-ամյա բնակչուհու դեմ քրեական գործը: Կինը մեղադրվում է իշխանության ներկայացուցիչներին անարգելու և նրանց դեմ բռնություն կիրառելու համար. գտնվելով ոստիկանության բաժնում՝ նա ծեծի է ենթարկել հինգ ոստիկանի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանային քննչական վարչությանը:
«Քննության վարկածի համաձայն՝ ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը մեղադրյալը հարբած վիճակում բերման է ենթարկվել ոստիկանություն՝ սրճարաններից մեկում հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Ի պատասխան հանգստանալու պահանջներին՝ կինը մեկ ժամում հարվածներ է հասցրել իրավապահ մարմինների աշխատակիցների ոտքերին, ինչպես նաև՝ գոտկատեղից ներքև», - հաղորդում է տարածաշրջանի քննչական վարչությունը:
Նշվում է, որ կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչներին անարգելու և նրանց դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով, ինչի համար առավելագույն պատիժը մինչև 5 տարի ժամկետով ազատազրկումն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան