Մադուրոն խոստացել է կալանավորել դատավորներին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի խոստացել է բանտարկել երկրի գերագույն դատարանի բոլոր դատավորներին, որոնց նշանակել է ընդդիմադիր Ազգային վեհաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ Sebin հետախուզության բոլիվարական ծառայության աշխատակիցներն արդեն ձերբակալել են փաստաբան Անխել Սարպային, որը գերագույն դատարանի դատավորի երդումը ուրբաթ էր տվել: Խորհրդարանը ընդամենը 13 դատավորի եւ նրանց 20 տեղակալների է նշանակել: Գերագույն դատարանը դեռեւս մինչ այս նշանակումները նրանց լեգիտիմությունից զրկել էր:
«Նրանք բոլորը, մեկը մյուսի հետեւից բանտ կմտնեն, եւ բոլորի ունեցվածքն ու հաշիվները կսառեցվեն»,- հայտարարել է Մադուրոն իր ամենշաբաթյա հեռուստածրագրի եթերում:
Նախագահը նման խիստ միջոցառումները պատճառաբանել է զուգահեռ պետություն ստեղծելու ընդդիմության ծրագրերի առկայությամբ: «Հաջորդ շաբաթ նրանք կհայտարարեն նոր ազգային ընտրական խորհրդի ստեղծման մասին, որը կեղծ է, ոչ սահմանադրական եւ ապօրինի»,- ասել է Մադուրոն:
Խորհրդարանի եւ գերագույն դատարանի միջեւ առճակատումը սկսվել է ընդդիմադիր վեհաժողովի իրավասությունները դատարանին փոխանցելուց հետո, որն իր գործառույթներից մասնակի զրկվել է իշխանության մյուս թեւերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան