Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 10 տոկոսով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկրում ընկել շուրջ 10 տոկոսով, այս մասին պարզ է դարձել Ifop հետազոտական ընկերության կազմակերպման հարցման արդյունքում:
Ինչպես գրում է Journal du Dimanche, մեկ ամսում բնակիչների այսքան մեծ զանգվածի վստահությունը կորցրած Մակրոնն իր այս ցուցանիշով զիջում է միայն նախկին նախագահներից Ժակ Շիրակին, ով կառավարման առաջին երեք ամսում կորցրել էր իր վստահության վարկանիշի 15 տոկոսը:
Հայտնի է, որ հուլիս ամսվա դրությամբ Մակրոնի հանդեպ ֆրանսիացիների վստահության մակարդակը կազմել է 54 տոկոս: Ենթադրվում է, որ անկումը կապված է վերջերս անվտանգության ոլորտում պետական բյուջեից ծախսված մեծ գումարների շուրջ ծագած սկանդալն, ինչպես նաև ժողովրդի վախը առ այն, որ երկրի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, չի կատարի իր նախընտրական խոստումներից շատերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի ԶՈւ-ի ԳՇ պետը դիմեց հրաժարականի՝ նախագահի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան