Հունգարիայի վարչապետը կոչ է արել ԵՄ-ից արտաքսել բոլոր անօրինական միգրանտներին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ռումինական Բեիլե Տուշնադ քաղաքում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Սորոսի կայսրությունը» վտանգի է ենթարկում ոչ միայն Հունգարիան, այլեւ ամբողջ Եվրոպան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agerpres-ը:
Օրբանի խոսքով՝ «գոյություն ունի Սորոսի ծրագիր», որը ենթադրում է մահմեդական աշխարհից միգրանտների հոսք Եվրոպա եւ ԵՄ երկրներում նրանց տեղաբաշխում:
«Մենք կարող ենք խոչընդոտել այդ գործընթացին, եթե ԵՄ-ն կրկին ինքնիշխանություն ձեռք բերի, իսկ անդամ յուրաքանչյուր երկիր կարողանա պաշտպանել սեփական սահմանները: Այդ դեպքում մենք վերջ կգնենք միգրացիոն ֆենոմենին եւ կարտաքսենք բոլոր նրանց, ովքեր անօրինական ճանապարհով են եկել: Գուցե սա դաժան է հնչում, բայց չեմ կարծում, որ խնդիրը կարելի է այլ կերպ լուծել»,- հայտարարել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Հունգարիայում դեմ են միգրացիոն հոսքին, նաեւ մտավախություն ունեն, որ մահմեդականները չեն կարողանա ինտեգրվել, քանի որ լուրջ տարբերություններ, նույնիսկ հակասություններ կան եվրոպական եւ մահմեդական արժեքների միջեւ:
«Մենք չենք կարող համերաշխ լինել մարդկանց հետ, որոնք նպատակ ունեն փոխել եվրոպական մշակույթը եւ մեր ինքնությունը»,- ասել է Վիկտոր Օրբանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան