Թրամփը պահանջել է Իրանից ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին լուրջ հետևանքների մասին, եթե երկրի իշխանություններն ազատ չարձակեն կալանավորված ամերիկացիներին, հայտնում է Սպիտակ տան կայքը։
Ամերիկյան վարչակազմն ընդգծել է, որ Իրանը 40 տարի շարունակ օգտագործել է ձերբակալումն ու պատանդառությունը «որպես պետական քաղաքականության գործիք, և այդ պրակտիկան շարունակվում է մինչ օրս»։
Սպիտակ տունը նախազգուշացրել է Իրանին կալանքի տակ պահվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվության մասին։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ու իր վարչակազմը կրկնապատկում են իրենց ջանքերը երկրի սահմաններից դուրս անարդարացիորեն ձերբակալված բոլոր ամերիկացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ բալիստիկ հրթիռների ծրագրերի և այլ «անօրինական գործունեության համար»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան