Ինտերպոլը հրապարակել է Եվրոպայում հարձակումների վտանգ ներկայացնող 173 ահաբեկչի ներառող ցանկ
Ինտերպոլը կազմել է 173 ահաբեկիչ-մահապարտից բաղկացած ցանկ, որում ներառված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մի շարք անդամներ, որոնք կարող են նախապատրաստական աշխատանք անցած լինել՝ Եվրոպայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը` հիմնվելով ձեռքի տակ հայտնված փաստաթղթի վրա, ցանկում ներառված են մարդիկ, որոնք, հնարավոր է, սովորել են հավաքել ու տեղադրել ինքնաշեն ռումբեր՝ վնասվածքներ հասցնելու ու մարդկանց սպանելու համար:
Աղբյուրը նկատում է, որ թեև ներկայում Ինտերպոլը տեղեկություն չունի այն մասին, որ ցանկում նշված անձինք գտնվում են Եվրոպայի տարածքում, այնուհանդերձ՝ հրապարակված փաստաթուղթը ցույց է տալիս ահաբեկչության խնդրի իրական մասշտաբը:
Նշվում է, որ ցանկը կազմելու համար անհրաժեշտ տվյալներն ի սկզբանե հավաքվել են ամերիկյան հետախուզության օգնությամբ՝ Սիրիայում և Իրաքում ռազմական օպերացիաների ժամանակ հուսալի աղբյուրների միջոցով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան