«Մենք առավել քան պատրաստ ենք». ԱԳ նախարարը՝ առանց նախապայմնների բանակցությունների մասին
Հայաստանը շատ հետեւողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նրան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերադառնալ առանց նախապայմանների բանակցությունների:
«Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել եւ մնում խաղաղ գործընթացի շարունակությանը եւ շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ողջ շրջանում: Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվարին, հետ ունեցել ենք այս իրավիճակը կապված համավարակի հետ: Բայց մեր վճռականությունը շարունակելու բանակցային գործընթացը երբեք չի նվազել եւ մենք պատրաստ ենք: Երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք պատրաստ ենք շատ արագ անել, մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կկարողանանք պայմանավորվել եւ կհայտարարենք դրա մասին»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...