Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են
Սեպտեմբերի 4-ին ավտոներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության առջև՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին տեղեկությունը:
Ավտոներկրողների կարծիքով՝ հարցը քաղաքական դաշտում է, քանի որ առգրավումները մեծ մասամբ անօրինական են:
«Մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր էլ գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Այսօր արդեն հերթական տեսանյութերն են տարածվել հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին:
«Իրավիճակն ավելի է բարդանում, Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են, իսկ մեր իշխանությունը լռում է»,- մեզ հետ զրույցում նշեցին ավտոներկրողները՝ հավելելով, որ խնդրի չլուծման դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, որոնք լուծելն անհնար է լինելու: Օրինակ, ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք կարող է լինել: Հետևաբար՝ նախօրոք պետք է կանխել այս ամենը:
Հավելենք, որ ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:
«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը