Իշխանությունը ամբողջովին պետք է հեռանա. դա վերաբերում է ինչպես Կառավարութանը, այնպես էլ ԱԺ-ին. Արա Հակոբյան (տեսանյութ)
Մենք դուրս ենք եկել պաշտպանելու այն բոլոր գործոնները, տարրերը, որոնք հատկորոշում են հայի ինքնությունը: Այս մասին Կառավարության դիմաց «Ազգային օրակարգ» կուսակցության բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
«Կրթության բնագավառում այսօր թիրախավորված են այդ ինքնության հատկանիշները. սա վերաբերում է հայոց լեզվին, հայոց պատմությանը, մեր ազգային դավանանքին, ռազմահայրենասիրությանը, հայ ընտանիքին: Մենք կարծում ենք՝ պետք է համաժողովրդական, համազգային գործողություններ լինեն՝ մեր ինքնությունը պաշտպանելու համար»,-ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ այսօր ԱԺ նիստին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցով հարցապնդմանը, մեծամասնությունը պաշտպանել է ոչ այնքան Արայիկ Հարությունյանին, որքան այն ռազմավարությունն ու քաղաքականությունը, որ իրականացվում են կրթության ոլորտում:
«Դա նշանակում է, որ իշխանությունը պատասխանատու է ընդհանրական կատարվողի համար: Առանձին անհատի փոփոխությամբ, եթե մոտեցումը ծրագրային է, շատ դժվար է ընդհանրական փոփոխություն անել: Առանձին անհատները կարող են գնալ, բայց խնդրի արմատական լուծումը նշանակում է ամբողջ իշխանության, բոլոր պատասխանատուների հեռացումը. դա վերաբերում է ինչպես Կառավարութանը, այնպես էլ խորհրդարանին»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ համախմբում լինի նույն օրակարգն ունեցող այլ ուժերի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Մենք մի քանի անգամ հանդես ենք եկել հայտարարությամբ, որ պետք է ազգային ծրագրերի և նպատակների շուրջ համախմբում: Այս փուլում համախմբումը չպետք է լինի որևէ անհատի կամ որևէ քաղաքական ուժի շուրջ, այլ պետք է լինի ծրագրային: Կարծում ենք՝ դա հնարավոր է, և այդ ուղղությամբ կան քայլեր»,-նշեց նա:
Ըստ Հակոբյանի՝ փոփոխություն հնարավոր է միայն հանրային ճնշման միջոցով, և իրականացվող բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան, որ ՀՀ-ում իրավիճակը փոխվի, իրադարձություններն այլ ընթացք ստանան, ՀՀ-ում դադարի իրականացվել ապազգային ու ապապետական ռազմավարությունը և քաղաքականությունը բոլոր ոլորտներում:
«Այժմ խոսում ենք կրթությունից, բայց այնպես չէ, որ մենք չունենք ճգնաժամային իրավիճակ առողջապահական, տնտեսական, սոցիալական ու մյուս բոլոր ոլորտներում: Ճգնաժամին արմատական լուծում է պետք, և իշխանությունը ամբողջովին պետք է հեռանա»,-ասաց նա:
Նա նշեց՝ առաջարկում են հետևյալ լուծումը՝ լինի միջանկյալ փուլ, որի մեջ լինի ազգային համաձայնության իշխանություն.«Վերջինիս նպատակը պետք է լինի մեղմել ճնշումները, ճգնաժամի դրսևորումները և նախապատրաստել արտահերթ ընտրություններ, որոնք ընթանան քաղաքական ծրագրերի և նպատակների շուրջ»,-ասաց Արա Հակոբյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը