Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Հայաստան

Որոշ ծնողներ ասացին, որ ավելի լավ է՝ մեկ տարի ուշ դպրոց տանենք երեխային, քան այսպիսի պայմաններով․ կրթահամալիրի տնօրեն (տեսանյութ)

Փորձեցինք ամեն բան անել, որպեսզի դպրոց հաճախելու օրը դառնա տոնական եւ երեխաների համար վառ հիշողության վերածվի, բայց այսօր մենք ունենք խնդրահարույց կետերով ուղեցույց, որի համաձայն պետք է կազմակերպենք ուսուցումը դպրոցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը։

«Սկսենք նրանից, որ բոլոր երեխաները, մեծահասակները, ուսուցիչները պետք է պարտադիր դիմակ կրեն դպրոցում։ Հատկապես երկարօրյա ուսուցմամբ դպրոցում դա իրոք խնդրահարույց է հատկապես երեխաների դեպքում, ինչի մասին բարձրաձայնել են բազմաթիվ մանկավարժներ ու բժիշկներ։ Որոշակի ռիսկերից դա, անշուշտ, պաշտպանում է, բայց իր հետ բերում է մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, շատ հնարավոր է, որ երկար ժամանակով երեխաների դիմակ կրելը հանգեցնի առողջական շատ ավելի լուրջ խնդիրների։ Եվ այսօր, այդքան երկար սպասումներից հետո, մենք պետք է փակենք նրանց դասասենյակներում, փաստացի միջանցք դուրս գալն արգելենք, դասամիջոցներն էլ երեխաները պետք է անցկացնեն դասարաններում՝ շփումը հնարավորինս նվազեցնելու համար։ Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ որոշակի պաշտպանիչ դեր խաղում է դիմակ կրելը, բայց համարում ենք նաեւ, որ այն անհրաժեշտություն է տրամաբանության սահմաններում։ Ցանկալի կլիներ, որ գոնե դասաժամերին, եթե մենք դասասենյակներում ապահովում ենք սոցիալական հեռավորությունը, երեխաները նստեին առանց դիմակի, էլ չեմ ասում ուսուցիչների մասին, հատկապես տարրական դասարանների ուսուցիչների, որոնք հնչյունը արտաբերելիս պետք է կարողանան ցույց տալ ու նաեւ երեխային տեսնել, ինչպես է նա կրկնում հնչյունը։ Այս ամեն ինչը խնդիր է», ասել է կրթահամալիրի տնօրենը։


Ըստ Մարիա Խախամյանի՝ առաջին դասարանի ընդունելության փուլում կային արդեն դիմած երեխաներ, որոնք դուրս եկան, որովհետեւ ծնողներն ասացին, որ ավելի լավ է՝ մենք մեկ տարի ուշ տանենք երեխային, քան այսպիսի պայմաններով գնա դպրոց։

«Անձնակազմն, իհարկե, չհասցրեց ամբողջովին թեստավորվել, որովհետեւ կարգը հրապարակվեց վերջերս, եւ մասնավոր դպրոցների համար անվճար թեստ հանձնելու պահանջը նույնպես օրեր առաջ բավարարվեց։ Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ մանկավարժներն այցելում էին պոլիկլինիկաներ, ասում էին՝ մասնավորի դեպքում վճարովի է։ Թեստավորվողների քանակը շատ մեծ է, իսկ պետությունը առողջապահական հիմնարկներին տվել է սահմանափակ հնարավորություն, եւ անձնակազմն է սահմանափակ, եւ ռեսուրսները, եւ նրանք չեն կարող մեծ թվով մարդկանց թեստավորել։ Համենայն դեպս, մեզ ամսի 15-ից հետո էլ թույլ տվեցին թեստավորվել, հուսով ենք՝ մեկ շաբաթում կկարողանանք կազմակերպել, ավարտել։ Մարդիկ, իրականում, բավականին լուրջ հերթերի մեջ ընկան։ Մենք շատ լարված նախապատրաստվում էինք նոր ուղեցույցով կրթությունը դպրոցում կազմակերպելուն, զուգահեռաբար գնում եւ ժամերով հերթեր էինք պահում։ Այստեղ եւս կա տրամաբանական անհամապատասխանություն, ինչի մասին բարձրաձայնել չարժի անգամ։ Առավոտյան երեխաներին դիմակներով ապահովում են ծնողները, եւ եթե նրանք չորս ժամից ավելի են մնում դպրոցում, մենք պետք է դիմակների փոփոխությունը կազմակերպենք։ Ինքնին հասկանալի է, որ շատ մեծ պաշար է պետք, եթե երկարօրյա ուսուցումով ես աշխատում։ Մենք փորձել ենք ապահովել այդ պաշարը, ինչպես նաեւ ախտահանիչ ու պաշտպանիչ մյուս միջոցները»։

Հիգիենայի պահպանումն ու ախտահանումը, Մարիա Խախամյանի խոսքով, շատ կարեւոր պայմաններ են՝ վարակի տարածումը կանխելու համար, սակայն մշտապես դիմակ կրելու պահանջը տրամաբանական չէ։

«Դիմակ կրելու պահանջն է որոշ առոմով անտրամաբանական է, որովհետեւ այն կարող է նպաստել այլ վարակների տարածմանը, քանի որ շատ դժվար է հետեւելը, որ երեխան ձեռք չտա, չհանի, գետնին չգցի, չկեղտոտի», ասել է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրենը եւ հույս հայտնել, այս պայմաններով ուսումնական տարվա մեկնարկը կլինի ոչ միայն առաջինը, այլեւ միակը։