Կտրուկ փոփոխություններն ինձ համար անընդունելի են. Երվանդ Խունդկարյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին (տեսանյութ)
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածու Երվանդ խունդկարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու մտքին:
Երվանդ Խունդրակյանը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընտրել ենք ուղղություն, քայլել ենք որոշակի ուղղությամբ և ներկայումս Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթներն էականորեն իրարից տարբերվում են:
«Սահմանդրական դատարանը ստեղծվելով 1996-ից՝ մեծ ջանքեր և մեծ աշխատանք է տարել Սահմանադրական արդարադատության ներդրման և կայացման համար, իսկ Վճռաբեկ դատարանը 1998 թվականի ստեղծումից ի վեր բավականին մեծ աշխատանք է արել հասարակության մեջ դատական նախադեպի մշակույթը ձևավորելու և զարգացնելու տեսանկյունից: Դատական իշխանություն կրողներս, մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք և, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն ավելի շատ պահպանողական մտածելակերպից պետք է բխի և կտրուկ փոփոխություններն ինձ համար անընդունելի են»,- ասաց նա:
Երվանդ Խունդկարյանն ընդգծեց՝ իր համար շատ ավելի արժեքավոր է ֆիքսել կոնկրետ իրավիճակը, հասկանալ, թե որոնք են այն խնդիրները և վերացնել դրանք, քան գնալ ավելի մեծ անորոշության և նոր հասկանալ, թե ինչքան նոր խնդիրներ կարող ենք ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
«Ինչևէ, կլինի Իքս կամ Իգրեկ մոդելը, դա իմ որոշելիքը չէ, ես ընդամենը կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ցանկացած փոփոխություն պետք է խիստ կշռադատված լինի և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի թիվ մեկ հիմնախնդիրը՝ մարդու իրավունքների պաշտպանության իրագործումը»,- շեշտեց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը