Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Հայաստան

Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+»-ի փակման գործընթացում. Անի Սամսոնյանը՝ Երվանդ Խունդկարյանին (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ապա պատգմավորներին իր տեսլականները ներկայացրեց Խունդկարյանը, ինչից հետո, պատգամավորները հարցեր ուղղեցին նրան:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Խունդկարյանը 2010-2018 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը և մեջբերեց այդ ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ դատարանները, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանը, կոռուպցիոն գործարքների մեջ է, դատավորները անկաշկանդ չեն և այլն, ապա հարցրեց Խունդկարյանից. «Ի՞նչ տեսակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել Դուք»:

Երվանդ Խունդկարյանը շեշտեց, որ իր գործունեության ընթացքում որևիցե զոնալ դատավոր համակարգի գոյության մասին որևիցե ընթացակարգ կամ ներքին մեխանիզմներ երբևէ գոյություն չեն ունեցել:

«Ավելին, ես ինձ վրա որևէ ճնշում չեմ զգացել և նման ճնշումների առկայության դեպքում թե՛ ես, թե՛ ցանկացած դատավոր պարտավոր էր դատավորների անկախությունը երաշխավորող մարմինների առջև այդ հարցը բարձրացնել, իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված այդ արտահերթ ելույթին, որը 2009 թվականի դեկտեմբերին էր, ապա մենք՝ դատավորներս, սովոր ենք խոսել փաստերի և ապացույցների լեզվով և անապացույց անփաստարկ որևէ մեկնաբանությունների մենք չենք կարող որևէ կերպ արձագանքել»,- ասաց նա:

ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց, որ Պաշտպանի այդ ելույթին արձագանքել է Դատավորների միության խորհուրդը 2009 թվականի դեկտեմբերին, և այդ հայտարարությանն ավելացնելու որևէ այլ բան ինքը չունի:

«Ամբողջ հենքը կայանում էր նրանում, որ որոշակի բամբասանքների հիման վրա առկա որևէ տեղեկատվություն չի կարող բարձրաձայնվել, եթե կային համապատասխան կոռուպցիոն գործողություններ և եղել են որոշակի հանցավոր գործողություններ, ապա դրանով օժտված է ոչ թե վճռաբեկ դատարանի դատավորը կամ որևէ պալատի նախագահ, այլ համապատասխան լիազորություններ ունեցել է և ունեն համապատասխան քննչական մարմինները և իմ կարծիքով՝ նրանք այդ հետաքննությունը իրականացրած կլինեին»,- արձագանքեց նա:

Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ փաստեր օմբուդսմենը ներկայացրել է իր զեկույցում և դրանք փաստեր են դատավորների գաղտնի զեկուցումներից: «Ձեր մասնակցությամբ կայացված բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ում հասել են այն բանին, որ պետությանը բերել են նյութական մեծ կորուստներ, նաև խնդրում ենք ասեք, Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»,- հարցրեց պատգամավորը:

Երվանդ Խունդկարյանն էլ նշեց, որ «Ա1+»-ի գործով ինքը հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր: «Միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումերն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների կամ վարքագծի վերաբերյալ, բայց ես զարմացած եմ տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, և նրա թույլ տված սխալների հետևանքով է որ «Մետեքս» ՍՊԸ-ն արդյունքում պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել։ Եթե նման հայտարարություններ են արվում, ես տարակուսում եմ՝ արդյո՞ք մարդիկ կարդացել են ՄԻԵԴ-ի այդ վճիռը, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման տեսանկյունից, որ տնտեսական դատարանի վարքագիծը և գործողությունները եղել են օրինական, որովհետև տնտեսական դատարանն ինքը քննարկել է բոլոր կողմերի միջնորդությունները, ավելին՝ ապահովել է զենքերի հավասարության սկզբունքը դատավորության ընթացքում»,- ասաց նա: