Ինչու է հրաժարական տվել Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը փակագծեր բացեց
Ինձ համար անակնկալ է Արսեն Ջուլֆալակյանի քայլը, գիտեի, որ իր համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց, որ կարող է հանգուցալուծումն այսպես շատ կտրուկ լինել, չէի սպասում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հարցին՝ նա եւ Ջուլֆալկյանը նույն հանձնաժողովից են եղել, որեւէ տարաձայնություն նկատե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց. «Իրականում ասեմ, այո, Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաեւ` սպորտի բնագավառում, ինչը պարոն Ջուլֆալակյանը նշել է»:
Ջուլֆալակյանը, անդրադառնալով հարցին` խնդիրները փոխնախարարի հե՞տ են կապված, Սոֆյա Հովսեփյանը դրական պատասխան տվեց: «Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը սպորտն է համակարգում, եւ այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել»:
Հարցին՝ նման տարաձայնությունները պե՞տք է պատճառ լինեն, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, պատգամավորը նշեց, որ դա շատ անհատական եւ սուբյեկտիվ որոշելու հարց է: «Միգուցե ես չհրաժարվեմ, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հարաժարվեց, ամեն մեկն իր որոշումն է կայացնում: Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքն այլեւս ցանկություն չունի շարունակել մեզ հետ, որովհետեւ այն, ինչ ինքը կարող է անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չենք կարող անել, մասնավորապես, սպորտի բնագավառում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ նախարարի հետ կոնկրետ խնդիր եղե՞լ է, երբ, օրինակ, Ջուլֆալակյանը տեսակետ է հայտնել, բայց Արայիկ Հարությունյանը բոլորովին այլ բան է պնդել, նա ասաց. «Ակնհայտ խնդիրներ հանձնաժողովի նիստերի ժամանակ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, եւ այո, եղել են, դրանք երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ»:
Ինչ վերաբերում է նրան, թե իշխող խմբակցությունը ինչպես է վերաբերվում Արայիկ Հարությունյանի գործունեությանը, հատկապես վերջին շրջանում, Հովսեփյանն ասաց, որ խմբակցությունից այն մարդիկ, ովքեր առնչվում են չափորոշիչների հետ, այդտեղ կան խնդիրներ, եւ այդ խնդիրները բացասաբար են գնահատվում: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ խնդիրները որքան կապված են Արայիկ Հարությունյանի գործունեության հետ, այդքան էլ կապված չեն, որովհետեւ հանձնաժողովներն իրենց տեղում ոչ պատշաճ գործելու հետեւանքով առաջացնում են այս խնդիրները: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք այս խնդիրների մասին, բայց գնում ենք նրան, որ համագործակցված լուծենք այդ հարցերը»,- նշեց նա:
Ըստ Հովսեփյանի՝ այս պահին չափորոշիչների հետ կապված հանձնաժողովը ստեղծված է, եւ բոլոր առաջարկները, քննարկումներն արվում են: «Այն առաջարկները, որոնք ներկայացնում ենք, մասնագետների հետ ենք քննարկել, ոչ թե ուղղակի մեր հանձնաժողովի միանձնյա որոշումն է, մասնագիտական քննարկման է ենթարկվել եւ պահանջելու ենք, որ այդ առաջարկներն անցնեն: Նախնական համաձայնություն ունենք, թե ինչպես կլինի, հետագան ցույց կտա»,- ասաց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը