Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ. ցուցարար
Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը։ Նրանց խոսքով՝ մաքսազերծման արժեքը բարձրացել է 6 անգամ։
«Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ, այսինքն՝ 6 անգամ ավելի։ Այսօր կրկնություն արեցինք. նույն վիճակն է, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտնեց, որ արդեն 1 ամսից ավելի է ապրանք ունի Չինաստանում, սակայն երկրի տվյալ քաղաքը փակ է. «Ապրանքն ամառային է ու ես անորոշության մեջ եմ»։
«Մեր խնդրանքն այն է, որ մեզ 1 տարի ժամանակ տան այս կերպ աշխատելու համար. այսինքն՝ 1 կիլոգրամի համար նույն վճարը վճարենք, մինչեւ հասկանանք՝ ինչպես է լինում։ Մեզ ասում են, թե դա պետք է հատիկով արվի, իսկ օրինակ՝ Ռուսաստանում, Ղազախստանում կիլոգրամով են անում։ Չինաստանից Մոսկվա 3,5 դոլար է, Թուրքիայից Մոսկվա 2,5 դոլար է. այդ դեպքում բա ինչի՞ է երկակի ստանդարտ։ Ասում է՝ բերեք հավասար դաշտերի, բայց հավասար դաշտ չի»- ասաց քաղաքացիներից մեկը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը