Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Հայաստան

«Մորս ստամոքսի խոցով տարել ենք հիվանդանոց, մահվան վկայականով տալիս են, որ կորոնավիրուսից ա մահացել». Հասմիկ Խաչատրյան

Վանաձորի բնակիչ Հասմիկ Խաչատրյանը, որն օրեր առաջ է կորցրել մորը՝ Գեղեցիկ Մարգարյանին, վստահեցնում է՝ սխալ է, որ մոր մահվան վկայականում որպես մահվան պատճառ է գրված կորոնավիրուսը: Հասմիկ Խաչատրյանի խոսքով՝ օգոստոսի 15-ին 12 տարի ինսուլին ստացող մորը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի ԲԿ, իսկ մահվանից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել են կորոնավիրուս:

«Ներքին արյունահոսություն էր ունեցել, խոց էր տրաքել, իհարկե, շտապօգնության բժշկի ասածով եմ ես կրկնում, շտապօգնությունը կանչել եմ, մեքենայով տարել ենք Վանաձորի բժշկական կետրոն, տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք: Օրը եղել ա շաբաթ, առավոտյան ընդունել են, բարձրացրել են բաժանմունք, հետազոտություններ արել են՝ մենակ կարդիոգրամա, արյուն են վերցրել անալիզների համար, ու բժիշկ չլինելու պատճառով մնացել ենք, որ գաստրոսկոպիան լինի երկուշաբթի օրը: Շաբաթ-կիրակի չի ստացել ինսուլին, ոչ մի օր, ո՛չ հաց, ո՛չ ջուր, ո՛չ ինսուլին չի ստացել ինքը,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Հասմիկը՝ շարունակելով: -Երկուշաբթի առավոտյան՝ բժիշկների շրջայցից հետո, մոտեցել եմ իրեն ընդունող բժշկին, ասել եմ՝ «ի՞նչ հետազոտություն ունենք», ասել ա՝ «ինքը մեր հիվանդը չի, պետք ա տեղափոխվի ուրիշ բաժանմունք»: Հետո նշանակել են ռենտգեն՝ թոքերի, ու մեկ էլ՝ էխոկարդիոգրաֆիա: Ստացել ենք ռենտգեն, ասել են՝ «երկկողմանի թոքաբորբ ա», բայց բարձրացրել են նորից բաժանմունք: Վիրաբուժական բաժանմունքում միացրել են կաթիլային, կաթիլայինից հետո անցել ա մոտ 20-30 րոպե, ընթացքում՝ շնչահեղձ, անբավարար սրտի աշխատանք, հետո քանի գնացել ա, վիճակը վատացել ա, տեղափոխել են թթվածնով հիվանդասենյակ, միացրել են սարքը, մնացել ա էդ վիճակում: Քանի գնացել ա՝ իրա վիճակը արդեն անկայուն ա եղել: Դիմել եմ բժիշկներին, ասել են՝ «բոլոր բուժօգնությունը ինքը ստանում ա»:

Մոտեցել եմ ուրիշ բժիշկների, որ ինչ հնարավոր ա՝ արվի, ասել են՝ «ինքը մեր վիրաբուժականի հիվանդ չի, պետք ա տեղափոխվի թերապիա»: Թերապիան չի ընդունել, ասել ա՝ «չեմ ընդունում»: Չգիտեմ՝ ինչ պատճառաբանությամբ թերապիան չի ընդունել, վիրաբուժականն ասել ա՝ «իմ հիվանդը չի, բայց ես իմ բուժօգնությունը լրիվ ցույց եմ տալիս իրան»:

Քանի գնացել ա, վիճակը վատացել ա, ու ինքը ընկել ա կոմայի մեջ: Կոմայի միջից մինչև օրվա վերջ մնացել ա, դուրս չի եկել, վերակենդանացում չեն տեղափոխել, նրանից հետո արդեն երեկոյան ժամերին ավելի ա վատացել: Բժիշկները եկել են շատ ուշ ժամերի, 9։30-ի սահմաններում, սրտաբան ա եկել, էնդոկրինոլոգ ա եկել, մինչ այդ ոչ մի բժիշկ չկար հիվանդանոցում, մոտեցել են, տեսել են՝ արդեն ճնշում չկա, ես ինքս էլ տեսա, որ ճնշում չունի ինքը, տեղափոխել են վերակենդանացում ու մահացել ա մամաս՝ բուկվալնի 5 րոպե հետո»,- պատմեց Հասմիկ Խաչատրյանը:

Տիկնոջ խոսքով՝ օգոստոսի 17-ի երեկոյան, մոր մահվանից հետո, հիվանդանոցում նախ ասել են, թե դիակը կտանեն դիահերձարան, ապա ասել, թե պետք է կորոնավիրուսի թեստավորում անեն:

«Հետո ասեցին՝ «2 ժամից կտեղափոխենք մորգ», մորգից ասեցին, որ պետք ա թեստավորվի կորոնավիրուսի համար: Հետո իրանք սկզբից ասեցին՝ «թեստը բացասական ա, համապատասխան իրերը բերեք», իրերը տարել ենք, հետո, 1 ժամ հետո ասել են՝ «չէ, դրական ա թեստը, չի տրվելու դիակը»: Մեզ տվել են դիակը փակ, պլոմբած ու հաստատել են, որ կորոնավիրուսից ա մահացել:

Չի համոզում ինձ: Ես վստահ եմ, որ չի մահացել կորոնավիրուսից, ուղղակի չգիտեմ՝ ինչ հիմքերով, մահանալուց հետո ինչ հիմք կարան դնեն ու թեստավորեն»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը, ով մոր հիվանդանոցում գտնվելու 3 օրվա ընթացքում խնամել է նրան, վստահեցրեց, թե մայրը կորոնավիրուսի ախտանիշներ՝ հազ, ջերմություն, չի ունեցել: Զարմացած պատմում էր, որ, եթե հիվանդանոցում կասկածներ են նկատել, ինչո՞ւ հենց հիվանդանոցում չեն մեկուսացրել նրան: Ասում է՝ եթե կասկած կար, գոնե թող թոքերը նկարելուց հետո թույլ չտային, որ պալատ գնային:

«3-րդ օրը՝ երկուշաբթի առավոտյան ա մենակ ջերմություն ունեցել: Ինքս էլ չեմ ունեցել ջերմություն: Նրանից հետո ասել են՝ «մենք իրան անտիբիոտիկներ կներարկենք»: Չգիտեմ՝ ոնց, բայց վերջում մահվան վկայականով տալիս են, որ կորոնավիրուսից ա մահացել:

Չեմ կարա ասեմ՝ ինչ պատճառով կարան հիմք հանդիսացնեն, կորոնավիրուսի հետ կապեն մորս մահը: Ինձ պարզաբանումներն են պետք ու հիմքեր: Թեստը ցույց տան, ինչ-որ մեկս տեսնեինք, որ թեստը դրական ա: Ոչ ոք թեստը չի տեսել, ուղղակի իրենք ասել են՝ կորոնավիրուս ա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչու են որոշել մահվանից հետո կորոնավիրուսի թեստավորում անել:

Մեր զրուցակցի համար այս ողջ պատմության մեջ մյուս զարմանալի փաստը մոր մահվանից մեկ շաբաթ առաջ պարետատնից ստացած զանգն է:

«Պարետատնից զանգել են ամսի 24-ին, ինձ մոտ ֆիքսված կա իմ հեռախոսի մեջ, ասել են՝ «Մարգարյան Գեղեցիկի հետ ենք խոսում», ես ասել եմ, որ՝ ոչ, բա «Մարգարյան Գեղեցիկը մեկուսացա՞ծ ա», ես իրանց ասել եմ՝ «Դուք տեղյակ չե՞ք, որ ինքը մահացել ա», իրանք ներողություն են խնդրել, ցավակցել են ու անջատել են»,- պատմեց Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հետո, երբ փորձել է հասկանալ, թե ինչպես է նման բան տեղի ունեցել, պարետատնից զանգերին չեն պատասխանել:

«Միայն ուզում եմ, որ իրենց սահմանների չափով պատժվեն, իրենց սխալ գործերի հետևանքով: Թող ես լինեմ վերջինը, թող ոչ մի ծնողի կորուստ չտեսնի ոչ մի զավակ»,- հավելեց Հասմիկ Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում է որոշվում մարդու մահվանից հետո կորոնավիրուսի թեստավորում իրականացնել, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.

«Վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում, այդ թվում՝ Քովիդի, եթե կենդանության օրոք չի կատարվել նմուշառում, ապա մինչև դիահերձումը կամ դիահերձման ընթացքում (կախված հիվանդության տեսակից) կատարվում է նմուշառում և թեստավորում»:

Մանրամասները՝ տեսանյութում