Ով է հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը. նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից (տեսանյութ)
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած դեպքից, որի հետևանքով հիվանդանոցի մոտ դիակ էր հայտնաբերվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացածը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Էդուարդ Օհանյանն է, որը ամիսներ առաջ է ազատվել քրեկատարողական հիմնարկից: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ նա Զեյթուն Վարչական շրջանում առավել հայտնի է Ռայկոմի Էդուլիկ Բոնիեմ անունով:
Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:
Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԵՎ ահա մեզ հայտնի դարձավ , որ այսօր քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին:
Ավելին իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք: Ի դեպ մեզ հայտնի դարձա , որ կրակոցների արդյունքում Էդուարդ Օհանյանին հիվանդանոց են տեղափոխել Opel մակնիշի ավտոմեքենայով եւ թողնելով դեպքի վայրում հեռացել են , ինչի արդյունքում էլ Էդուարդ Օհանյանը մահացել է: Իսկ ահա ներկայումս իրավապահները կոնկրետ քայլեր են իրականացնում միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ պատճառները բացահայտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը