Խստացվել է դիմակ չկրելու համար տուգանքների գանձումը, նվազեցվել՝ բողոքարկելու հնարավորությունը
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն արդեն ավելի քան 120 քաղաքացի է դիմել՝ բողոքելով հարգելի պատճառներով դիմակ չկրելու հետևանքով տուգանքի ենթարկվելու դեմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը՝ նշելով- որ քաղաքացիներին տրվում է անվճար խորհրդատվություն։
Դիմումների ընդունումն այս պահին էլ շարունակվում է, եւ մոտ 30 հայցադիմում արդեն դատարանում են։
Հիշեցնենք, որ կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ առանձին իրավիճակներում հարգելի պատճառներով դիմակ չդնելու հետեւանքով տուգանված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Փաստաբանը նկատում է՝ մարդիկ հիմնականում բողոքում են ոստիկանական ուժերի անարդարացի և ոչ հավասարաչափ վերաբերմունքից, նրանց ուժերը, ըստ դիմումատուների հիմնական բողոքի, կիրառվել է ոչ հավասարաչափ. «Ունենք տարբեր իրավիճակներ, մասնավորապես՝ անձը մի դեպքում ցայտաղբյուրից ջուր խմելու համար մի պահ իջեցրել է դիմակը և տուգանվել, մեկ այլ անձ սուրճ խմելուց է տուգանվել, մեկ ուրիշը սեփական մեքենայում միայնակ գտնվելով դիմակ չի կրել, բայց տուգանվել է և այլն։ Բոլոր թվարկված դեպքերում այս մարդկանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումներ են կիրառվել, որոնք շատ դեպքերում նույնիսկ ակնհայտ ապօրինի են եղել, որովհետև նույն պարետի որոշմամբ, սեփական ավտոմեքենայում թույլատրելի է միայնակ ընթացքում դիմակ չկրել և այլն»։
Քննարկելով այսօր Աժ-ում ընդունված նոր օրենսդրական փաթեթը, որով սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում կհաստատվի կարանտին, կազմակերպության փաստաբանը նկատում է՝ որքանով հասցրել են ուսումնասիրել փոփոխությունները, այստեղ, ըստ էության, միայն իրավական ռեժիմների փոփոխություն է տեղի ունեցել՝ պարետատունը փոխարինվել է կարանտինային նոր օրենքով, ավելացել է միայն այն, որ նկատելիորեն խստացվել են տուգանքների գանձումը։ Մի խնդրահարույց իրավիճակ էլ կա, ըստ փաստաբանի նվազեցվել է տուգանքները բողոքարկելու հնարավորությունը՝բողոքարկելու ժամկետները նախկին երկու ամսվա փոխարեն դարձնելով 10 օր. «Ստացվում է այնպես, որ քաղաքացիներն, ըստ էության, չեն կարողանա հասցնել պատշաճ կարգով ձևակերպել իրենց բողոքները, ինչի արդյունքում նրանք հնարավոր է զրկվեն տուգանքները բողոքարկելու հնարավորությունից։ Ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիների բողոքարկման իրավունքը անհասկանալի պատճառներով սահմանափակվում է։ Եթե մենք խոսում ենք քաղաքացիների հիմնական իրավունքների սահմանափակումների մասին, ապա պետք է հիմնավորումներ ներկայացվեն այն իրավական նպատակի վերաբերյալ, որի համար կիրառվում են այս սահմանափակումները։ Հետևաբար, տվյալ դեպքում մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչու այլ վիճարկման հայցերով քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքը ներկայացնել երկամսյա ժամկետներում, բայց այս իրավիճակի` դիմակ չկրելու որոշումները բողոքարկելու վերաբերյալ նրանք ունեն ընդամենը 10 օր ժամանակ։ Արդեն իսկ կանխատեսելի է այն իրավիճակը, որ ապագայում շատ քաղաքացիներ իրենց դատավարական ժամկետներն ուղղակի կորցնելու են»,- նշեց փաստաբանը։
Տեղեկացնենք, որ կարանտինային նոր ռեժիմը նախատեսված է առաջիկա վեցը ամիսների համար, որն էլ ավելի կխստացնի ինչպես դիմակների կրման և տուգանքների գանձման մեխանիզմը, այնպես էլ շատ այլ սահմանափակումներ կմտցնի քաղաքացիների առօրյա կյանքում։
Մանրամասները՝ տեսանյութում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը