Հանուն որոշ սահմանափակումների չի կարելի համընդանուր կարանտինային միջավայր սահմանել (տեսանյութ)
Ազգային ժողովը ժամեր առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտակարգին փոխարինող դրության մասին օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է կարանտին սահմանել, իսկ եթե կարանտին սահմանելու հիմքերը չվերանան, ապա այն կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստիպված եղավ դեմ քվեարկել օրենսդրական փաթեթին, չնայած բազմիցս էին հայտարարել, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է փոխարինվի մեկ այլ ռեժիմով, որը հնարավորություն կտա մեղմացնել սահմանափակումները ։ Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ նույնիսկ կարանտինի պարագայում կրկին մարդու իրավունքների բնագավառում հնարավոր սահմանափակումների ռիսկը շարունակելու է արդիական մնալ։
«Չի կարելի անունը փոխել, բայց փաստացի հնարավորություն թողնել, որ մարդու իրավունքների կամ ազատութունների բնագավառում սահմանափակումները թույլատրելի լինեն, որովհետև դրանք հնարավոր են բացառապես արտակարգ դրության պայմաններում»,- ասաց նա։
Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ մինչև 6 ամիս կարանտին սահմանելը երկար ժամանակահատված է, ընդ որում՝ հնարավորություն է տրվում այն ևս 6 ամսով երկարացնել։
«Սա այն պայմաններում, երբ խորհրդարանը վերահսկողություն իրականացնելու գործուն լծակներ չունի։ Արտակարգ դրության ժամանակ ամիսը մեկ կառավարությունը՝ ի դեմս պարետի, գալիս էր ԱԺ և մենք հնարավորություն ունեինք փոփոխություններ մտցնելու արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ, հիմա փոփոխության հնարավորություն չունենք։ Մեր գործընկերներն ասում են՝ դուք կարող եք օրենքը փոխել, բայց այդ գործընթացը մի քանի ամիս է տևում, այսինքն՝ արդյունավետությունը ցածր է»,- նկատում է նա։
Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցման ընթացքում օրենսդրական փաթեթում որոշ փոփոխություններ եղան։
«Մենք պնդեցինք, որ «միջազգային կազմակերպությունների որոշումների ուղղակի կիրառումը Հայաստանում» դրույթը վերանա, որովհետև չի կարելի միջազգային կազմակերպությունների ներքին որոշումներն ուղղակի կիրառությամբ ապահովել մեր երկրում, որովհետև նման պարտավորություն մենք չենք ստանձնել միջազգային պայմանագրերի շրջանակում»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստանին» մտահոգող ոչ բոլոր դրույթներն են փոփոխության ենթարկվել։ Օրինակ, ԼՀԿ-ն պահանջում էր, որ ինքնամեկուսացման, կամ մեկուսացման կարգը օրենքով մանրամասն սահմանվի։
«Առկա կարգավորումները դա թողնում էր գործադիր իշխանությանը։ Մեր խորին համոզմամբ՝ սա առնչվում է մարդու ազատության հետ, որովհետև մարդուն ինքնամեկուսացնելով կամ մեկուսացնելով փաստացի զրկում ենք ազատությունից։ Մինչդեռ մենք գիտենք, որ թե՛ մեր Սահմանադրությունը, թե՛ մեր վավերացրած միջազգային պայմանագրերը պարտավորեցնում են, որ մարդու ազատության հետ կապված բոլոր ակտերը օրենքի մակարդակով ընդունվեն, և չի կարելի կառավարությանը նման հնարավորություն տալ, որովհետև հնարավոր են նաև կամայականությունների տեղիք տան։ Բայց մեր գործընկերները գտան, որ առկա նորմերը, որոնք գրված են այս օրենսդրական նախաձեռնությունում բավարար են կարգը որպես այդպիսին ճանաչելու համար։ Մեր անհամաձայնությունը նրանում էր, որ մեր գործընկերներն ասում էին, որ սա արդեն կարգ է, իսկ մենք ասում էինք, որ կարգ չէ, որովհետև կառավարությունը հնարավորություն ունի ավելացնել- պակասեցնել գործողություններ և, հնարավոր է, որ դրանք անհամաչափ լինեն հետապնդվող նպատակին»,- նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը։
Ըստ օրենսդրական փաթեթի՝ եթե քաղաքացին մեկուսանա, ապա մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում` մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորությունը:
«Սա ընդամենն այն է, որ պետությունը մեկուսացնում է անձին և ասում՝ ես հնարավորություն եմ տալիս քեզ, որ բարեկամդ քեզ համար դեղ կամ սննդամթերք բերի, այս բնորոշումը մեր կարծիքով սխալ է։ Պետք էր գրել, որ պետությունն է պարտավորվում ապահովել այդ անձին դեղորայքով, սննդամթերքով և այլ անհրաժեշտ միջոցներով, քանի որ պետությունն է մեկուսացում պարտադրել տվյալ անձին։ Մեր գործընկերներն ասացին, որ գործնականում նման խնդիր չի առաջացել, բայց անձամբ ես շատ քաղաքացիներից բողոքներ եմ ստացել, որ թե՛ դեղորայքը, թե՛ սննդամթերքը սեփական միջոցներով են գնում և բավականին դժվար, որովհետև տնից դուրս գալու հնարավորություն էլ չեն ունենում»,- ընդգծեց նա։
Տարոն Սիմոնյանի դիտարկմամբ՝ հանուն որոշ սահմանափակումների, չի կարելի համընդհանուր կարանտինային միջավայր սահմանել, պետք է ողջախոհությունը գերակայի։
«Պատկերացրեք՝ Հայաստանի մի քանի գյուղերում կամ քաղաքներում լուրջ խնդիր կա, կարելի է այդ վայրերում կարանտին հայտարարել, և ոչ թե համընդհանուր, որպեսզի մնացած գյուղերում, քաղաքներում տնտեսությունը կարողանա շնչել։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը