Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հարյուր հազար դրամ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Դուք ի վերջո չասացիք, թե Հ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնեմ Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․
«Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հարյուր հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի է և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փոխնախարարը հայտնել էր, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու են: Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ, և միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին հայտարարել նաև այդ հատվածում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը