Վենեսուելայի ժողովուրդը զանգվածաբար լքում է կաթոլիկ եկեղեցին. երկրի նախագահը դիմել է Հռոմի պապին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի քաղաքացիները զանգվածաբար լքում են «քաղաքական գործողություններ կատարելու համար վարկաբեկված» կաթոլիկ եկեղեցին և ընտրում ավետարանականը:
«Ցանկանում եմ Ձեզ հայտնել, սիրելի Ֆրանցիսկ պապ, այն մասին, որ Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվում է կաթոլիցիզմից: Բնակչության մոտ 40 տոկոսն իրեն հայտարարել է ավետարանական քրիստոնյա, իսկ մինչ այդ 3 տոկոսն էր»,- թվիթերյան իր էջում գրել է երկրի նախագահը:
Մադուրոյի կարծիքով՝ վերջին տարիներին այդ երևույթը պայմանավորված է կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների քաղաքական ակտիվությամբ, որոնք «փաստացի վենեսուելական եպիսկոպոսական համաժողովն օգտագործում են որպես քաղաքական կուսակցություն»:
Վենեսուելայի նախագահը հիշեցրել է, թե ինչպես 2019-ի սեպտեմբերին Լարա նահանգում, որտեղ հավաքվում է մոտ 4 միլիոն մարդ, Սբ. Աստվածածնի ծննդյան տոնը վերջին 2 օրերին նշանավորվեց ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասնակցությամբ, ինչը, Մադուրոյի խոսքով զանգվածային դժգոհություններ է առաջացրել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա