Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթը սկսել է անակնկալ ելույթով՝ Էյֆելյան աշտարակի ներքո։ Նա L’Oréal-ի ամենամյա ցուցադրության ավարտին դուրս է եկել բեմահարթակ և կատարել իր I’m Alive հայտնի երգը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Երգչուհին ներկայացել է սև, էլեգանտ զգեստով։ Ելույթից հետո նրան միացել են L’Oréal-ի հայտնի դեսպաններ, այդ թվում՝ Վիոլա Դևիսը, Սիմոն Էշլին, Աջա Նաոմի Քինգը և Եվա Լոնգորիան։
Սելին Դիոնը վերջերս հայտարարել էր Փարիզում բեմ վերադառնալու մասին։ Նա նախատեսում է Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես գալ 26 համերգով․ 16-ը նախատեսված էր սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, ևս 10-ը՝ 2027 թվականի մայիսին։ Կանանց գարուն-ամառ հավաքածուներին նվիրված Փարիզի նորաձևության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։ Դիոնը դեռ կարող է հայտնվել նաև Dior-ի, Tom Ford-ի, Schiaparelli-ի և Givenchy-ի ցուցադրությունների առաջին շարքերում։
radar armenia


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո