COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների՝ Le Figaro, Le Parisien, Ouest-France, Groupe EBRA (Est-Bourgogne-Rhône-Alpes) և Radio France Internationale (RFI) ներկայացուցիչներն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու IADAAM ծրագրի աշխատանքներին և Վեդու ջրամբարի ներկայիս վիճակին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում նե, որ այցի շրջանակում այցելել են նաև IADAAM-ի ցուցադրական ֆերմաներից մեկը՝ ծանոթանալու կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսական գործելակերպերին և դրանց գործնական կիրառմանը։
Այցը հնարավորություն է տվել տեղում տեսնելու, թե ինչպես են կլիմայական հարմարվողականության լուծումները դառնում գործնական իրականություն Հայաստանում։
IADAAM ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա