Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՌԴ-ում՝ Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնում, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին: Լազարյանների հանդիսությունների սրահում բացվել է միջազգային փաստագրական ցուցահանդես՝ «Հանդիպումներ Լազարյան ճեմարանում» խորագրով:
Այն ներկայացնում է Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը և ուշագրավ փաստեր՝ Լազարյան ճեմարանի շենքում կայացած հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի հանդիպման մասին: Թեմայի շրջանակում տեսազեկույցով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրան շնորհվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի պատվավոր հուշամեդալ՝ հայ և ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ ներդրման համար: Տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը, ինչպես նաև Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանը արժանացել են դիպլոմների:
Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև համերգ. ելույթ է ունեցել Խաչատրյանի անվան եռյակը՝ կատարելով Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:
Միջոցառումը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի համագործակցությամբ (ղեկավար՝ Վլադիմիր Գաբբե):
Ներկա էին դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, արվեստի և մշակույթի անվանի գործիչներ, մտավորականներ, գործընկեր թանգարանների տնօրեններ և այլք:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում