Խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր Մադյար
Հունգարիայի Ազգային ժողովը կասեցրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը։ Որոշման օգտին քվեարկել է 139 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, գրում է «Արմենպրես»-ը։
Հունգարիայի MTI ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մադյարն ինքն էր խորհրդարանին խնդրել կասեցնել իր անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն է կրում իր բոլոր գործողությունների համար։
«Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ուստի խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը։ Բոլորը պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն»,- ասել է Մադյարը խորհրդարանի արտահերթ նիստում։
Վարչապետի անձեռնմխելիությունը կասեցնելու միջնորդությունը ներկայացրել էր Հունգարիայի գլխավոր դատախազությունը՝ 2024 թվականի հունիսին Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ըստ դատախազության՝ Մադյարը վերցրել էր իրեն տեսանկարահանող տղամարդու հեռախոսը և այն նետել Դանուբը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում