Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է
Ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպում ներգրավված է եղել այլ երկիր, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այն, ինչ տեղի ունեցավ և ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Թագավորությունում հանգստյան օրերին, շատ լուրջ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ դրանում ներգրավված է օտարերկրյա դերակատար։
Առայժմ դրա վերաբերյալ մանրամասների մեջ չեմ խորանա», - հայտարարել է Ռուբիոն։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որոնք «շատ համագործակցող» են եղել։ Ռուբիոն միևնույն ժամանակ հիշեցրել է, որ, Իրանը բացահայտ կերպով սպառնացել է «հարձակվել ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի վրա»։ «Մենք միշտ դա մեծ լրջությամբ կընդունենք։ Դրա համար հետևանքներ կլինեն, եթե դա երբևէ տեղի ունենա կամ նույնիսկ նման փորձ արվի», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո