Պահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել էին դեպքերի հանգամանքները։
Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ և, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ էր կազմել, ապա որպես սպասարկման վճար՝ վերցրել 40 հազար դրամ։
Սեպտեմբերի 20-ին նշված անձը նույն կերպ էր գործել նաև Կոմիտասի պողոտայում գտնվող երկու խանութում։ Խանութներից մեկում նա հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց։ Իսկ երբ խանութի աշխատակիցը խնդրել էր պայմանագրի երկրորդ օրինակը, նա մերժել էր։ Աշխատակիցը կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ գումար չէր վճարել։ Մյուս խանութում տղամարդը հայտնել էր, որ հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և խաբեությամբ խանութի աշխատակցից վերցրել էր 40 հազար դրամ։
«Համայնքային ոստիկանության Արաբկիր բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Վերջինս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- նշել է Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Գեորգի Արզումանյանը։
Աբովյան քաղաքի բնակիչ 60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո