Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվել է մասնագիտական կրթության և մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը:
Հուշագրի համաձայն՝ համագործակցությունը կիրականացվի քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» միջին մասնագիտական կրթական ծրագրի և Մատենադարանի՝ մշակութային ժառանգության պահպանության, կոնսերվացման և վերականգնման ոլորտում կուտակած մասնագիտական աշխատանքների ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանին և քոլեջին՝ մասնագիտական կրթության ոլորտում առաջնահերթ նախաձեռնության համար և շնորհավորել շահառու ուսանողներին։
«Այս համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված կրթության գաղափարի այն իրական օրինակն է, որն ամրագրվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում: Պետք է ընդգծել, որ մասնագետները ձևավորվում են գործատուի ակտիվ մասնակցությամբ և աշխատանքային միջավայրում»,- ասել է նա։
Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Մատենադարանի գործունեության մեջ այս գործընթացը բեկումնային իրադարձություն է, քանի որ Վերականգնման բաժինը և դրա կադրային համալրումը ռազմավարական առաջնահերթության տեսանկյունից գերակա ուղղություն են. «Մենք շատ ենք կարևորում Վերականգնման բաժնի առաջընթացը, նախ, որովհետև Մատենադարանի հարուստ ձեռագրական հավաքածուի նյութական, անվտանգային պատասխանատուն հենց այս բաժնինն է, և երկրորդ՝ հանրապետության գրադարանային, թանգարանային կառույցներից վնասված գրավոր արժեքները հիմնականում բերում են Մատենադարան՝ վերականգնելու: Մեզ համար, սակայն, սահմանել ենք նոր նպատակներ՝ Մատենադարանը պետք է դառնա գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման միջազգային պատասխանատու»:
Բացառիկ հնարավորության համար շնորհակալություն է հայտնել նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը. «Որպես կրթական կառույցի համակարգող՝ ինձ համար երազանք էր ուսանողների համար հասանելի դարձնել մատենադարանի կրթական և մշակութային միջավայրում գործունեություն ծավալելու հնարավորությունը, որտեղ կուտակված են մեր ազգային գանձերը: Նրանք կարող են հաղորդակից լինել այս միջավայրին, միաժամանակ մասնագիտական կարողությունները զարգացնել՝ դառնալով ապագա վերականգնողներ ու այստեղ ձևավորված արժեքների կրողներ»:
Կողմերը հատկապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման համար բարձրակարգ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վերականգնողի մասնագիտական կայացումը երկարատև գործընթաց է և պահանջում է տեսական կրթության ու շարունակական գործնական աշխատանքի համադրում:
Հուշագրի համատեքստում ստորագրվել են աշխատանքային պայմանագրեր քոլեջի ուսանողների հետ, որոնք դառնում են Մատենադարանի աշխատակիցներ: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 42 ուսանող։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա