ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Հ.Գ.-ն խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ, խմբի կազմում, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով՝ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ:
Այդ նպատակով վերջիններս իրենց դիմած քաղաքացիների հետ կնքել են ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ պայմանագրեր, որոնցով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով, 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Հ․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա