Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ Եմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկը Երկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելը Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ EU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիր Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Ռիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը Մհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները Սպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Գիտություն

EU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել են «Ստեղծարար էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով ցանցային և քաղաքականության երկխոսության միջոցառմանը, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։ Այս փուլում ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Սյունիքի  մարզի Կապան, Մեղրի, Քաջարան բնակավայրերը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մարդկանց և հարաբերությունների վերափոխման գործում մշակույթի դերակատարությանը՝ ընդգծելով, որ մշակույթն ինքնաճանաչման, հաղորդակցության և փոխադարձ ճանաչողության կարևորագույն միջոցներից է։ Նա խորհրդանշական է համարել միջոցառման՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացումն ու մեծանուն հայ կոմպոզիտորի ժառանգության հիշատակումը՝ նկատելով, որ ընդամենը երկու օր առաջ նշվել է Կոմիտասի ծննդյան օրը։

«Կոմիտասի ողջ ժառանգությունը նաև այն մասին է, որ մենք մեզ ավելի լավ ճանաչելու կարիք ունենք, և մշակույթը մեծապես օգնում է այդ հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ Կառավարության նոր ծրագրով սահմանված է սոցիալական շփումների հարթակների և հանրային միջավայրերի ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով, որ մշակույթն ու ստեղծարարությունը զարգանում են այնտեղ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն հաղորդակցվելու, գաղափարներ ու արժեքներ փոխանակելու:

«Նման միջավայրերի ձևավորումը հատկապես կարևոր է համայնքներում, քանի որ մարդկանց միջև շփումը նպաստում է ընդհանուր խնդիրների և շահերի գիտակցմանը, իսկ դրանց շուրջ ստեղծարար աշխատանքը դառնում է համայնքային կյանքի մաս։ Կայուն ստեղծարար էկոհամակարգերը պետք է ձևավորեն այնպիսի պայմաններ, որոնք մարդկանց հնարավորություն կտան հավատալու սեփական ներուժին և դրանով լուծումներ գտնելու առկա խնդիրներին։

Այս առումով հատկապես կարևոր են երիտասարդների ստեղծարար ներուժի զարգացմանը միտված նախաձեռնությունները․ պետք է կարողանանք տեսնել, թե ինչպես են ռազմավարական նպատակները համադրվում յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի հետ։ Այս համադրություններն ու փոխգործելիությունը, թերևս, ամենամեծ հավելյալ արժեքը կարող են ստեղծել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ մշակույթի կարևոր առաքելություններից է նաև մարդկանց դուրս բերել ընդունված շրջանակներից՝ ստեղծարարությունը ծառայեցնելով նոր լուծումների որոնմանը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը, իրականացվող համատեղ ծրագրերը,  ջանքերի և գաղափարների միավորվումը, որոնք կարող են վերածվել տեսանելի և կարևոր արդյունքի։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նաև Գյոթեի ինստիտուտին՝ ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնելու համար։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս կարևորել է մշակույթի և ստեղծարար ոլորտների շուրջ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ստեղծարար էկոհամակարգերի հիմքում համագործակցությունն ու գործընկերությունն են։ «Մշակույթը կարևոր նշանակություն ունի մարդկանց ինքնության և ինքնաճանաչման համար, միաժամանակ այն անմիջական ազդեցություն ունի հասարակական և տնտեսական կյանքի վրա։ Կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխադարձ ճանաչողության ու գործընկերության խորացման գործում մշակույթն առանցքային դեր ունի»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

«EU4Culture II» ծրագրի ղեկավար, Վրաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Անատոլի Բեյֆերտն անդրադարձել է ծրագրի առաջին փուլի արդյունքներին և արձանագրված ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ դրանցում նշանակալի է նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներդրումը։