Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ
Հոկտեմբերի 5-ից արտերկրում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայության ժամանակավոր դադարեցումից հետո հնարավորինս արդյունավետ և օպերատիվ կվերազինվեն հյուպատոսական ծառայությունները, որից հետո հյուպատոսական ծառայություններում կընդունվեն ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: «Քանի որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքը, որը ենթադրում է, որ մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին և այլևս հին նմուշի փաստաթուղթ չպետք է արտադրվի, առժամանակ ստիպված ենք դադարեցնել ծառայությունների մատուցումը Հայաստանից դուրս՝ ստանձնելով հանձնառություն հնարավորինս արդյունավետ և օպերատիվ տարբերակով վերազինել հյուպատոսական ծառայությունները: Հայաստանից դուրս ծառայությունների մատուցման կազմակերպումը կլինի փուլային տարբերակով. պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Հայաստանում ծառայությունների մեկնարկից հետո 3 ամսվա ընթացքում կվերազինվեն նաև հյուպատոսական ծառայությունները: Վերազինումից հետո հյուպատոսական ծառայություններում ընդունվելու են ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա»,- նշեց Դավթյանը:
Քանի որ հոկտեմբերի 5-ից դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունը չի գործելու, Նելլի Դավթյանը արտերկրում երկարաժամկետ բնակվող քաղաքացիներին կոչ է անում անհարմարություններից խուսափելու համար անձը հաստատող նոր փաստաթուղթ ձեռք բերելու գործընթացը սկսել առաջիկա օրերի ընթացքում, դիմել մոտակա հյուպատոսարաններ, որպեսզի մինչև նոյեմբերի 1-ը հնարավոր լինի դրանք տպել և հասցնել քաղաքացիներին:
«Բոլոր անձինք, ովքեր տեսնում են, որ իրենց անձնագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամիսներին և ունեն ճանապարհորդելու մտադրություն, ցանկալի է հիմա փոխարինեն անձնագիրը, որ ստիպված չլինեն վերադարձի վկայականով գալ Հայաստան և այստեղ դիմել անձնագրի փոխանակման համար, բայց, եթե անձինք առաջիկա ամիսների համար չունեն պլանավորած սահմանահատումներ կամ անձնագիրը դեռ վավեր է ավելի քան 4 ամիս, ապա կարիք չկա հիմա դա փոխարինելու: Ես խորհուրդ կտայի տվյալ պարագայում մեր հայրենակիցները սպասեն և միանգամից նոր կենսաչափական փաստաթուղթ ձեռք բերեն»,- ասաց Դավթյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա