Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է
Ոսկե գնդակ-2026-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է, սակայն ամենահեղինակավոր անհատական մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա միայն հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
Ձայների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ի կեսգիշերն էր (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով): Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100 երկրների լրագրողները։
Քանի որ բոլոր ձայներն արդեն հավաքագրված են, 2026 թվականի հաղթողը փաստացի որոշված է և հայտնի է միայն անձանց շատ նեղ շրջանակի։ Ինչպես վերջին տարիներին, այս անգամ ևս կազմակերպիչներն արդյունքները խստագույնս գաղտնի կպահեն․ հաղթողն իր տրիումֆի մասին կիմանա բառացիորեն ամենավերջին պահին: Նշենք, որ նախկինում դափնեկրին նախապես տեղյակ էին պահում, որպեսզի արարողությունից անմիջապես հետո ամսագրում հրապարակվեր հատուկ հարցազրույցն ու ֆոտոշարքը։
30 հավակնորդների ամբողջական ցանկը հրապարակվել էր սեպտեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է, որը նույնպես ընդգրկված է այս տարվա հավակնորդների թվում։
Ինչ վերաբերում է գլխավոր ֆավորիտներին, ապա քվեարկության ավարտի ֆոնին Polymarket-ի վերլուծաբանները թարմացրել են իրենց կանխատեսումները:
Ըստ փորձագետների՝ մրցանակին արժանանալու գլխավոր հավակնորդն այս պահին Լամին Յամալն է (45 տոկոս): Նրան հաջորդում է Հարի Քեյնը (42 տոկոս), իսկ լավագույն եռյակը 5-ական տոկոսով եզրափակում են Կիլիան Մբապեն ու Լիոնել Մեսսին:
armsport.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա