Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ.Ս․-ն, հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, կադրերի գործերով գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի և այլ անձանց օժանդակությամբ, 2014-2018 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է վստահված գույքի առաձնապես խոշոր չափերով՝ շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք, այն է՝ մի շարք աշխատակիցների աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է նրանց կողմից իբր աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրեր և հափշտակել վերջիններիս աշխատավարձերը:
Վերոգրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:
Գ.Ս․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը):
2026 թվականի սեպտեմբերի 29-ին վերջիններս ձերբակալվել են:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա