Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս: Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Արծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից

Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)
Մշակույթ

Գարեգին Բ-ն անդրադարձել է 2020-ի ծրագրերին եւ նախաձեռնություններին

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրեւ մեկ մեծ ընտանիք, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունը բերել ի նպաստ Սուրբ Էջմիածնի սրբազան առաքելության:

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին նաեւ շնորհավորական խոսք ուղղեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Այնուհետեւ ներկաներին տարեսկզբի իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով աշխարհական աշխատակիցներին տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց նրանց՝ պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով եւ հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարեւոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը: «Ձեր աշխատանքը միայն առանձին անձանց չէ, որ ուրախություն ու գոհունակություն է պատճառում: Ձեր աշխատանքի արդյունքը բերկրանք է պատճառում մեր ողջ ժողովրդին, որովհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազգի նվիրական սուրբ տունն է, հոգեւոր հաստատությունը: Եվ այս հաստատության բարեշեն եւ պայծառ լինելը ուրախություն է թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու համար»,- ասաց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի անդրադարձ կատարեց 2020 թվականի ծրագրերին` առանձնացնելով հավատացելոց կյանքում եկեղեցական առաքելության զորացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը եւ Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու վերաբացումը:

Խոսելով հոգեւոր կյանքի զորացման կարեւորության մասին` Նորին Սրբությունն ընդգծեց. «Ապրել Աստծո հետ նշանակում է կյանքն ապրել սիրո եւ բարության մեջ: Ապրել Աստծո հետ նշանակում է ապրել առաջընթաց եւ բարօր կյանքով»:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն եւ արեւշատ կյանքի երկար տարիներ: Հայոց Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Սուրբ Աջը եւ Սուրբ Ծննդյան առատ շնորհները միշտ հովանի լինեն հայորդիներին եւ նրանց ընտանիքներին` խաղաղության եւ բարօրության մեջ պահելով հայրենիքը եւ ողջ աշխարհը: