Շվեյցարիայում բացել են մահճակալներով յուրահատուկ կինոթատրոն
Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում բացել է նոր կինոթատրոն՝ հատուկ «չամիչով»: Կինոթատրոնում սովորական բազկաթոռների փոխարեն տեղադրված են երկտեղանի մահճակալներ, հայտնում է MIGnews-ը:
Pathe կինոթատրոնը Շպրայտենբախ կոմունայում է, որում սարքավորված է VIP-Bedroom (VIP ննջարան) կոչվող հատուկ դահլիճ, որտեղ էլ հենց տեղադրված են երկտեղանի մահճակալները՝ էլեկտրոնային կարգավորվող գլխակալներով, բարձերով եւ մահճակալին կից փոքր պահարանով: Դահլիճ մտնելիս բոլոր այցելուներին հողաթափեր են տալիս:
Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ մահճակալների սպիտակեղենը փոխվելու է սեանսի միջեւ եղած ընդմիջմանը:
«Մեզ համար անչափ կարեւոր է հիգիենիկ ասպեկտը,- ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո Դի Բակոն: - Այս առաջարկը Շվեյցարիայում եզակի է: Բայց մենք այս հայեցակարգը ստուգել ենք արտասահմանում, եւ առայժմ ոչ մի խնդիր չի եղել»:
Դահլիճ մուտքի VIP տոմսն արժե 49 շվեյցարական ֆրանկ, այն ներառում է նաեւ անվճար ուտեստ եւ ըմպելիքներ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա